ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործի շրջանակներում է Սերժ Սարգսյանն այժմ ՀՔԾ-ում. մանրամասներ



04-12-2019 17:36:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այս պահին ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատվել է ՀՔԾ լրատվական ծառայությունից:
 


ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե որ գործի շրջանակներում է հարցաքննվում Սերժ Սարգսյանը:
 
Այսպես, մեկ տարի առաջ Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել պետական ծրագրով պարարտանյութի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից խարդախությամբ բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ։ Ըստ Քննչական կոմիտեի, դերակատարներից մեկը եղել
է «Մասիսի բերրիություն» ընկերությունը, որը պետական ծրագիրն իրականացրել է առանց մրցույթի: Ըստ պաշտոնական հաղորդագրության, ամեն տարի մենաշնորհային դիրքում են եղել, պետական անտոկոս վարկի, սուբսիդիայի ու դրամաշնորհի հաշվին իրականացրել են պարարտանյութի ներկրում ու բաշխում։ Եվ այս գործընթացում չարաշահումները հասել են մոտ 200 միլիոն դրամի:
 
Այս դեպքով ՀՔԾ-ում գործ կա հարուցված, որի շրջանակներում էլ Սերժ Սարգսյանը կանչվել է հարցաքննության:
 
 
Ի դեպ, մամուլի հրապարակումների համաձայն՝ Մասիսի «Բերրիություն» ընկերությունը, որը 4 տարի շարունակ՝ 2012-16 թվականներին ազոտական պարարատանյութի մենաշնորհային մատակարարն է եղել, կապ ունի Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ:
 
ArmLur.am-ը շարունակում է հետաքննությունը՝ պարզելու համար, թե ով է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տվել: Մանրամասները՝ քիչ անց:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 916 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար