Տվյալ դեպքում խոսքը ոչ միայն Հայաստանի անվտանգության մասին է, այլև ՀԱՊԿ անդամ երկրների. Նիկոլ Փաշինյան

04-12-2019 17:00:37   | Հայաստան  |  Քաղաքական
 


Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցին: Պատգամավոր Միքայել Զոլյանը հարցրեց վարչապետին՝ ի՞նչ արձագանք նա տեսավ ՀԱՊԿ-ում այս հարցի մասին:
 
«Մեր ասելիքն ավելի ու հասկանալի ու ըմբռնելի է դառնում մեր գործընկերենրի համար, և վերջին շրջանում այդ թեմայով հնչած հրապարակային հայտարարությունները գալիս են դա հիմնավորելու»,- ասաց Փաշինյանը:
 
Նա նշեց, որ բոլոր հարթակներում պետք է հետևողական պաշտպանենք մեր ազգային շահերը, հետաքրքրությունները, առավել ևս մեր ազգային անվտանգությանը վերևաբերող համատեքտսում:
 
«Եվ մենք
ընդամենը շարունակում ենք արձանագրել, որ ՀԱՊԿ-ն անվտանգության այն համակաևրգն է, որում ընդգրկված է ՀՀ-ն: Եվ եթե ուշադրություն եք դարձրել, Բիշքեկում ես հարցն առաջադրեցի բոլորովին ուրիշ կոնտեքստում՝ ասելով, որ վստահ եմ, որ ՀԱՊԿ-ն ունի բոլոր լծակները՝ մեր տարածաշրջանում, մասնավորապես, ԼՂ համաարմտության գոտում նոր էսկալացիա թույլ չտալու համար: Բայց ես ցույց տվեցի, որ տվյալ դեպքում խոսքը ոչ միայն Հայաստանի անվտանգության մասին է, այլև ՀԱՊԿ անդամ երկրների և մեծ հաշվով ընդհանրապես տարածաշրջանի: Իմ համոզմունքն այն է, որ եթե ԼՂ հակամարտության գոտում մենք ունենանք նոր ռազմական էսկալացիա, դա շատ հետաքրքիր միջավայր կդառնա Սիրիայում իրենց հենարանը կորցնող իսլամական ահաբեկիչների համար, որոնց համար այդ վիճակում գտնվող Ադրբեջանը շատ լավ հենակետ կարող է դառնալ: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք տեղեկություն ունենք, որ Իսլամական պետության կազմում են Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ: Եթե սխալ քաղաքականության հետևանքով նրանց հաջողվի որոշակի
հենակետ ունենալ կամ ընդլայնել իրենց հենակետը, Ադրբեջանը շատ հարմար հենակետ է նրանց համար՝ գործելու դեպի հյուսիս, արևելք, դեպի աարավ և արևմուտք: Իսկ այդ ուղղություններից առնվազն երկուսում ՀԱՊԿ երկրներ են: Եվ ես ասացի, որ սեփական անվտագության նկատառումներից ելնելով՝ այս հարցը պետք է մեր գործընկերները լրջորեն դիտարկեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 769 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար