Հայտարարություն՝ Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության համակարգող խորհրդում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ներգրավելու վերաբերյալ

05-12-2019 12:58:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշմամբ հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) նախատեսում է Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի համակարգող խորհրդի ձևավորում, որում պետք է ներկայացված լինեն նաև հասարակական
կազմակերպությունները: 
 
Այս հայտարարությամբ Արդարադատության նախարարությունը հրավիրում է սահմանված պահանջներին համապատասխանող հասարակական կազմակերպություններին մինչև 2019 թվականի դեկտեմբերի 12-ը Արդարադատության նախարարություն ներկայացնել համակարգող խորհրդում իրենց թեկնածուի ներգրավման հայտ՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը: Հայտերի և կից փաստաթղթերի ներկայացման կարգին, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջներին կարելի է ծանոթանալ այստեղ:
 
Խնդրում ենք հայտերը և կից փաստաթղթերը հանձնել առձեռն կամ ուղարկվել փոստով (Վազգեն Սարգսյան 3/8, 0010) կամ ներկայացնել [email protected], [email protected] էլեկտրոնային փոստի հասցեներին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010)594069 կամ (010)594079 հեռախոսահամարներին:
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և  
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 960 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար