Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած

05-12-2019 16:14:00   | Հայաստան  |  Հասարակություն
Դեկտեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել:
 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ տանը (մոտ 70 քմ) գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման:
Կոտրվել են խոհանոցի, հյուրասենյակի և ննջասենյակի պատուհանների ապակիները (ընդհանուր 3 հատ), մասամբ ջերմահարվել են հյուրասենյակի սեղանը և գորգը, իսկ հյուրասենյակի պատուհանի երկաթյա ճաղավանդակն ընկել է տան բակում կայանած «Mazda 3» մակնիշի (վարորդ՝ Նարեկ Կ.) ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վնասվել է ետնամասի ապակին:
 
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Էլեն Կ.-ն (ծնված 1993 թ.) ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1011 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար