Աջակցություն՝ սփյուռքահայ երիտասարդներին ՀՀ-ում իրենց տեխնոլոգիական սթարթափ գաղափարները գրանցելու համար

05-12-2019 17:42:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը վերապահված «Ներուժ» սփյուռքահայ երիտասարդների սթարթափ ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում տնտեսական զարգացմանը հայկական ծագումով տեխնոլոգիական տաղանդների ներուժի ներգրավման միջոցով. լավագույն բիզնես ծրագրերին տրամադրվելու են դրամաշնորհներ:
 
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով  առաջարկվում է 80,000.9 մլն
դրամի չափով կատարել միջծրագրային վերաբաշխում: Ըստ հիմնավորման՝ շուրջ 24 մլն դրամն անհրաժեշտ է ուղղել սփյուռքից ժամանող մասնակիցների ավիատոմսերի ձեռքբերման կամ փոխհատուցման ծախսերն իրականացնելու համար: Առաջարկվում է դրամաշնորհը տրամադրել «ԲԱՆԱ» ներդրողների աջակցության ՀԿ-ին: Միջոցառումները տեղի են ունենալու 2019 թ. դեկտեմբերի 16-20-ը: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի իրականացումը նաև ունի դրական երկրորդային ազդեցություն  Հայաստան հայրենադարձության վրա, քանի որ ծրագրի արդյունքում հաղթող սթարթափները պարտավոր են գրանցել իրենց սթարթափը Հայաստանում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է 5 օրյա բութքեմփ սթարթափների համար, որի ընթացքում տեխնոլոգիաների ոլորտի բիզնես քուչերի և մենթորների կողմից անցկացվելու են բազմաֆորմատ դասընթացներ, սեմինարներ, անհատական խորհրդատվություն և աջակցություն մրցութային հանձնաժողովի առջև իրենց սթարթափի ներկայացմանը նախապատրաստվելու համար: Բուն միջոցառման վերջին օրը սթարթափները կներկայացնեն իրենց գաղափարները, լուծումները և բիզնես ծրագիրը մրցութային հանձնաժողովին: Հաղթողների համար նախատեսված են  մրցանակներ՝ դրամաշնորհի տեսքով։ 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1021 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար