Ամփոփվել են ՄԱԶԾ-ՌՏՀ տարածաշրջանային ծրագրի արդյունքները

11-12-2019 15:18:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 9-ին Երևանում կայացած ավարտական աշխատաժողովի շրջանակում ամփոփվել են «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգա¬վորող շրջանակ» ՄԱԶԾ-ՌՏՀ տարածաշրջանային ծրագրի արդյունքները։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրա¬սենյակի կողմից իրականացվող, Ռուսաստանի Դաշնության և ՄԱԶԾ «Զարգացման տրաստային հիմնա¬դրամի» կողմից ֆինանսավորվող երկամյա ծրագիրն ուղղված էր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում, Ղրղզստանում, Ղազախստանում և Բելառուսում, էներգա¬արդյու¬նավետության ազգային համակարգերի հզորացման միջոցով ջերմոցային գազերի արտանետումների նվազեցնելուն: 
 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն իր ողջույնի խոսքում կարևորեց էներգաարդյունավետության խթանմանն ուղղված աշխատանքները, որոնք իրականացվել են ծրագրի շրջանակում՝ ընդգծելով դրանց անհրա¬ժեշտու¬թյունը երկրի կայուն զարգացման համար: Նա ողջունեց «Էներգասպառող սարքերի էներգա¬արդյունավետության նկատմամբ պահանջներ» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի մշակման գործընթացում ծրագրի փորձագետների մասնա-կցությունն ու աջակցությունը՝ հատկա¬պես կարևորե¬լով նորմա¬տիվա¬իրավական պահանջներին համա¬պատասխանելու համար անհրա¬ժեշտ ենթակառուցվածների, մասնավորապես լուսա¬տեխնիկական լաբորատորիաների ստեղծումը:  
 
Միջոցառման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախա-րա¬րության կողմից ներկայացվեցին էներգաարդյունավետության խթանման հարցում պետական քաղաքականությունն ու հիմնական ծրագրերը, ինչպես նաև ՄԱԶԾ հետ համագործակցության հեռանկարային ուղղությունները: ՄԱԶԾ փորձագետների կողմից ներկայացվեց ԵԱՏՄ երկրներում էներգաարդյունավետության բարձրացման նորմատիվաիրավական դաշտի և մոնիտորինգի համակարգի վերլուծությունը:
 
«Ինչպես արդեն նշեց պարոն փոխնախարարը, դժվար է գերագնահատել էներգա-արդյունա¬վետության միջոցառումների կարևորությունը Եվրասիական տնտեսական միության երկրների համար: Էներգաարդյունավետությունը ոչ միայն
հնարավորություն է տալիս կրճատել ջերմոցային գազերի մթնոլորտ արտանետումները, այն նպաստում է նաև այսպես կոչված էներգետիկ աղքատության նվազեցմանը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի արդյունավետության աճին և ընդհանուր առմամբ՝ տնտեսության, արդյունավետության և մրցունակության բարելավմանը: Այս առումով էներգաարդյունավետությունը տարածաշրջանի երկրների զարգացման հիմնական պահուստ¬ներից մեկն է: Նախագիծը, որի մասին այսօր խոսում ենք, յուրահատուկ է: Այն տարածաշրջանային է: Սա մեր առաջին նախագիծն է, որն աշխատում է հենց Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխգործակցության ձևաչափով: Հայաստանը միության լիիրավ անդամ է, շատ առումներով երկրի տնտեսական զարգացման գործակիցները կապված են ԵԱՏՄ պարտավորությունների հետ՝ այն փոխգործակցության տրամաբանության հետ, որը գործում է միության կազմում: Սա հաշվի առնելով՝ մեզ համար շատ կարևոր էր տեսնել էներգա¬արդյունա¬վետության ոլորտում համագործակցության ներուժը մասնավորապես ԵԱՏՄ շրջանակում», իր ելույթում նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:
ՄԱԶԾ հայաստանյան և ղրղզստանյան գրասենյակների ներկայացուցիչներն ամփոփեցին «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» տարածաշրջանային ծրագրի արդյունքները՝ մանրամասնելով ծրագրի ընթացքում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները, այդ թվում՝ Երևանում և Բիշքեկում ստեղծված լուսաչափական լաբորատորիաների, անցկացված հանրային արշավների, մշակված նորմատիվաիրավական փաստաթղթերի արդյունքում ոլորտում նկատվող դրական զարգացումները:
«Այս նախագծում ամենակարևորը, ինչպես արդեն նշվեց, դրա տարածաշրջանային է լինելն է, նաև այն, որ ծրագիրն իրականացվել է ԵԱՏՄ շրջանակում: Սա հնարավորություն է տալիս փորձագետներին հավաքվել մեկ հարթակում, քննարկել առկա խնդիրներն և հետագա աշխատանքների համար միասնական կարգավորող շրջանակ մշակել: Շնորհակալ եմ ՄԱԶԾ-ի երևանյան գրասենյակին և Հայաստանի տեղական իշխանություններին աջակցության համար, որի շնորհիվ  այս նախագիծը հաջողություն
ունեցավ:  Կցանկանայի, որ ծրագրի ընթացքում մշակված, հավաքագրված բոլոր նյութերը իսկապես պահպանվեն և օգտագործվեն ի նպաստ մեր եվրասիական ինտեգրացիոն միության և մասնավորապես ԵԱՏՄ անդամ երկրների զարգացմանը» ասաց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Դմիտրի Ստեպանովը:
Աշխատաժողովի մասնակիցները քննարկեցին նաև ԵԱՏՄ երկրներում էներգախնայողության ներուժը, դրա խթանմանն ուղղված համագործակցության հեռանկարները, Հայաստանում էներգաարդյունավետ պետական գնումների ներդրումը ԵԱՏՄ Էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգի ընդունման համատեքստում, կանոնակարգի մարտահրավերներն ու հնարավորություններ, ինչպես նաև նորաբաց լուսատեխնիկական լաբորատորիաների ներուժը՝ պետության, մասնավոր հատվածի և սպառողների համար ստեղծած հնարավորությունների համատեքստում:  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 469 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար