Ալեն Սիմոնյանը զգուշացրել է ԲՀԿ-ին

11-12-2019 15:22:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր նախազգուշացրեց ԲՀԿ խմբակցությանը:
 


«Եթե շարունակվեն այն արտահայտությունները, որոնք լինում են ԱԺ դահլիճում, թե՝ եթե մենք չլինեինք, վարչապետ չէր ընտրվի, հիշեցնելով կամ որևիցե բան, վստահեցնում եմ մեր հիշողությունը շատ
ավելի խորն է: Եվ հիշեցնելու շատ բան կլինի: Ուստի կոչ եմ անում նախ և առաջ իրենք չսկսեն հետադարձ հայացք գցել և չփորձեն մեզ ինչ-որ բանով անցյալում մեղադրել»,- ասաց Սիմոնյանը:
 
Նա հավելեց, որ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի՝ արագ-արագ իրականացրած գործողության նպատակը այն էր, որպեսզի հեղափոխությունը տեղի չունենար: «Իսկ հիմա կանգնում ասում են՝ մենք չլինեինք… և այն»,- նշեց նա:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 485 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար