«Հանրային ներդրումների առաջնահերթությունների գնահատում» սեմինար-քննարկում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

12-12-2019 15:38:20   | Հայաստան  |  Տնտեսություն
 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի, Արժույթի միջազգային
հիմնադրամի (ԱՄՀ) փորձագետների, ինչպես նաև ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Հանրային ներդրումների առաջնահերությունների գնահատում» սեմինար-քննարկում: 
 
Ավագ Ավանեսյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին, շնորհակալություն հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին` հանդիպմանը մասնակցելու և հանրային ներդրումային ծրագրերի գնահատման միջազգային փորձը փոխանցելու համար: 
 
Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները ներկայացրել են հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների գնահատման մեթոդաբանությունը, պատասխանել մասնակիցների հարցերին:
Սեմինարի ընթացքում ԱՄՀ կողմից նախապատրաստված գնահատված ծրագրերի  օրինակների հիման վրա մասնակիցները` բաժանվելով աշխատանքային փոքր խմբերի, իրականացրել են ծրագրերի բաշխում ըստ առաջնահերթությունների և ներկայացրել արդյունքները: 
 
ԱՄՀ փորձագետների հետ հարց ու պատասխանի արդյունքում վեր են հանվել հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների որոշման կարևոր սկզբունքները: Քննարկման ժամանակ մասնակիցների հարցերին պատասխանել է նաև փոխնախարար Ավագ Ավանեսյանը: 
 
Հանդիպման ավարտին փոխնախարարը, նաև շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ԱՄՀ մասնագետներին՝ նման ձևաչափով սեմինար-քննարկում կազմակերպելու համար: Իրենց հերթին շնորհակալություն հայտնելով բոլորին սեմինարին ակտիվ մասնակցության համար՝ ԱՄՀ ներկայացուցիչները գոհունակությամբ փաստել են, որ լավ բովանդկային քննարկում ստացվեց: 
 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 546 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար