ԱՄՆ Սենատն ընդունեց ցեղա- սպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը

12-12-2019 22:42:37   | ԱՄՆ  |  Քաղաքական

Քիչ առաջ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը։

Բանաձևը կոչ է անում ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` պաշտոնապես ճանաչելով և հիշատակելով այն, ինչպես նաև մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որևէ այլ կերպ առնչելու փորձ:
 


Բանաձևը կոչ է անում նաեւ խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական
օգնության գործում Միացյալ Նահանգների դերի և մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջև առնչությունների վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկվածությունը։
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1178 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար