Պուտինը հունվարի 16-ին կհանդիպի սահմանադրական փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի հետ

16-01-2020 12:57:54   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Tert.am   ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի սահմանադրական փոփոխությունների առաջարկները պատրաստող աշխատանքային խմբի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
 


Դաշնային խորհրդի սահմանադրական հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասը հստակեցրել է, որ առաջին աշխատանքային խորհրդակցությունը տեղի կունենա հունվարի 17-ին, իսկ այսօր
տեղի կունենա հիմնադիր նիստը:
 
Աշխատանքային խմբում ներառված է 75 մարդ: Խմբի համանախագահներ են նշանակվել Անդրեյ Կլիշասը, Պետդումայի պետականաշինության և օրենսդրական հանձնաժողովի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Թալիա Խաբրիևան, որը նաև Կառավարությանն առընթեր օրենսդրության և համեմատական իրավագիտության ինստիտուտի տնօրենն է:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 381 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար