3-րդ զորամիավորումում ամփոփվել են կատարված աշխատանքները

16-01-2020 16:39:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
 
3-րդ զորամիավորումում տեղի է ունեցել ամփոփիչ խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են 2019 թվականի 4-րդ եռամսյակում կատարված աշխատանքները:
 
Զորամիավորման հրամանատարի տեղակալները
զեկուցել են մարտական պատրաստականության և պատրաստության, մարտական հերթապահության, թիկունքային ապահովման, ռազմական տեխնիկայի և սպառազինության, զինվորական կարգապահության վերաբերյալ, նշել ձեռքբերումներն ու բացթողումները, առաջարկել առկա խնդիրների լուծման ուղիներ։
Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատարը լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողներին խրախուսել է պատվոգրերով, լավագույն ստորաբաժանումներին` փոխանցիկ դրոշներով և հավաստագրերով։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 556 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար