Գործուն քայլեր են իրականացվում Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ վեր խոյացող «Արձագանք» և «Անվերջության ժապավեն» քանդակների վերականգնման ուղղությամբ

17-01-2020 14:35:48   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Դեռ անցյալ տարեսկզբին Կոտայքի մարզպետը խոսել էր Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ վեր խոյացող երկու եզակի քանդակների
վերականգնման անհրաժեշտության մասին, որոնք այսօր թալանված և գործնականում ոչնչացված վիճակում են։
 
Խոսքը Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող՝ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող՝ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակների մասին է, որոնց վերականգնման և հարակից տարածքների բարեկարգման անհրաժեշտության մասին միտքը հղացել էր ՀՀ Վարչապետը՝ անմիջապես թավշյա հեղափոխությանը հաջորդած ամիսներին՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում իր իսկ պահուստային ֆոնդից ֆինանսավորելու բոլոր անհրաժեշտ ծախսերը։
 
Եվ այսպես, այսօր արդեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների գործուն ջանքի ներդրմամբ երկու քանդակների վերականգնման ու դրանց հարակից տարածքների բարեկարգման, այդ թվում՝ պատվանդանների վերակառուցման ու տարածքների գիշերային լուսավորության նախագծանախահաշվային բոլոր աշխատանքներն ավարտված են և շուտով կմեկնարկեն դրանց վերականգնման ու վերատեղադրման աշխատանքներն իրականացնելու մրցույթները։
Մարզպետը լիահույս է, որ գարնանամուտին արդեն առարկայական առաջընթաց կգրանցվի այս ուղղությամբ, թեպետ առկա են տարածքներից մեկի տնօրինման հետ կապված խնդիրներ, որոնք այս պահին վիճարկվում են դատական կարգով։
Այդ մասին առաջիկայում մանրամասներ կներկայացնենք:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 535 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար