Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ թմրամիջոց են հայտնաբերել

18-01-2020 11:40:11   | Հայաստան  |  Իրավունք
Հունվարի 17-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի նախասրահից, բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի։
 


Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 6 գրամ դեղնականաչավուն զանգված և կռփազենք:
Երիտասարդը հայտնել
է, որ հայտնաբերված զանգվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:
Նշանակվել է դատաքիմիական և դատատեխնիկական փորձաքննություն:
 
Նախապատրաստվում են նյութեր:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 451 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար