Ծաղկաձորում մեկնարկել է «Սպորտը հնարավորոթյունների աշխարհում» եռօրյա ծրագիրը

18-01-2020 13:10:55   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում  կատարել է  գրառում , որում ասվում է .
 


«Aram Manukyan-ի առաջարկով Ծաղկաձորում մեկնարկել է «Սպորտը հնարավորոթյունների աշխարհում» եռօրյա ծրագիրը, որը նախատեսված է մեր
նախկին սաների համար: Գյումրեցի տղաներն ու աղջիկներն այցելել են Ծաղկաձորի մարզաբազա ու ներկա գտնվել բռնցքամարտի և ծանրամարտի հավաքականների մարզմանը, շփվել մեր չեմպիոնների հետ: Օրվա վերջում երեխաների համար կազմակերպվել է մասնագիտական կողմնորոշման և բիզնես մտածելակերպի զարգացմանն ուղղված սեմինար, ինտերակտիվ քննարկում։
 
Երեխաների համար այսպիսի հնարավորություն ենք ստեղծել «Սպորտը բոլորի համար» ՀԿ-ի և «Kidpreneurs school»-ի հետ համատեղ:
 
Հուսով եմ, որ այս ձմեռն անմոռանալի կլինի երեխաների համար թե՛ հանգստի, թե՛ նոր բաներ սովորելու և մոտիվացվելու առումով:
 
Կրթությունը, այդ թվում ոչ ֆորմալ, լավագույն միջոցն է սոցիալական խնդիրները հաղթահարելու և հատկապես կանխելու համար:
 
Հաջորդ շաբաթ երեխաների երկրորդ խումբը կմեկնի Ծաղկաձոր, իսկ այսօր առաջին խմբի մասնակիցների համար դահուկ քշելու օր է»:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 554 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար