Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի.Գագիկ Սուրենյան

23-01-2020 10:38:58   | Հայաստան  |  Հասարակություն
Հանրապետության տարածք հունվարի 23-ի երեկոյան ներթափանցում է Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ: ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:
 


«Հունվարի 23-ի երեկոյան հանրապետության արևմտյան և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում, իսկ վաղը ցերեկը հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է
ձյուն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը կկազմի 5-8սմ, Լոռիում և Տավուշում 1-2սմ։ Հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, սակայն հունվարի 28-ից կրկին նույնքանով կբարձրանա։ Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն, որը կշարունակվի ողջ գիշեր, վաղը ցերեկը տեղումները կդադարեն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը Երևանում կլինի 4-5սմ»,-նշել է Գագիկ Սուրենյանը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 209 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար