2019 թ. բեկումնային տարի էր՝ լի տարաբնույթ մասշտաբային ծրագրերի մեկնարկով ու իրագործումով.Ռոմանոս Պետրոսյան

Տեղի է ունեցել Կոտայքի մարզի խորհրդի՝ 2020 թվականի առաջին ընդլայնված նիստը

23-01-2020 17:40:43   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 


Այսօր Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցու
մ տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի խորհրդի՝ 2020 թվականի անդրանիկ նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
 
Նիստին ներկա են եղել մարզի բոլոր համայնքների և վարչական շրջանների ղեկավարները, ուժային կառույցների, Կոտայքի մարզային զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչներ, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետը, մասնավորապես, նշել է, որ 2019 թվականը բեկումնային տարի էր՝ լի տարաբնույթ մասշտաբային ծրագրերի մեկնարկով ու իրագործումով, որոնք գլոբալ առումով՝ նախևառաջ միտված են մեր բնակչի կյանքի որակի բարձրացմանն ու նույն այդ բնակչի՝ վերափոխմանը ՀՀ իրավատեր ու իրավագիտակից քաղաքացու.
«Ռազմավարական պլանավորման առումով․ մենք խնդիր ենք դրել մեր առջև ամենակարճ ժամկետներում մեր մարզի բացառապես բոլոր համայնքներում ունենալու բարեկարգ ու գունավոր մանկապարտեզներ՝ որպես նախադպրոցական կրթության հաստատություններ, արվեստի դպրոցներ, գրադարաններ ու մշակույթի տներ՝ որպես արտադրպոցական դաստիարակության հաստատություններ, և վերջապես՝ բարեկարգ, լիարժեք կահավորված և ջեռուցվող հանրակրթական դպրոցներ՝ որպես մրցունակ հասարակություն ունենալու թիվ մեկ նախադրյալ»,- իր խոսքում նշել է Ռոմանոս Պետրոսյանը:
Մարզպետը հանդես է եկել նաև 2019թ. ընթացքում Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված աշխատանքների մասին հանրային հաշվետվությամբ (այն առաջիկայում կտեղադրվի Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքէջի համապատասխան բաժնում):
 
Հարակից զեկույցներով հանդես են եկել մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների ղեկավարները:
 
Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է 2019 թվականի ընթացքում իրականացված և 2020 թվականին նախատեսվող՝ մարզի համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը:
Մարզի Խորհրդի նիստի ընթացքում Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Ա.Բաղրամյանը ներկայացրել է զորակոչի և զորահավաքների կազմակերպման և անցկացման վիճակը Կոտայքի մարզում:
 
Անդրադարձ է կատարվել
նաև ոռոգման ջրի մատակարարմանը և վարձավճարների գանձմանն առնչվող հարցերին, որի մասին զեկուցել է «Կոտայք» ՋՕԸ գործադիր տնօրեն Պ.Ցուգունյանը:
 
Նիստի ավարտին Կոտայքի մարզպետը հույս է հայտնել, որ համայնքների և վարչական բնակավայրերի ղեկավարների հետ համագործակցությունը 2020 թվականին էլ ավելի արդյունավետ կլինի՝ միտված մեր համայնքների համաչափ և կայուն զարգացմանը ու մեր բնակիչների կյանքի որակի բարձրացմանը:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 354 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար