ԱԺ-ն խստացրել է զորավարժություններից խուսափելու համար պատասխանատվությունը

24-01-2020 11:18:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ փաթեթով նախատեսվում է հստակեցնել վարժական հավաքներից և զինվորական վարժանքներից ու զորավարժություններից խուսափելու համար պատասխանատվության միջոցները:
 


«Մի շարք դրույթներ համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում օգտագործվող հասկացություններին, վերացվում են օրենսգրքերի
միջեւ առկա անհամապատասխանությունը»,- ասաց Բալայանը:
 
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը: Ըստ նրա՝ նախաձեռնության հիմնական նպատակն է վերացնել իրավական ակտերի միջեւ գոյություն ունեցող հակասությունը:
 
Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 116 կողմ ձայնով:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 266 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար