Վայոց Ձորի մարզում ավարտվել է խաղողի գինեմետ սորտերի նոր այգետնկումների համար հողերի մոնիթորինգի ծրագիրը

24-01-2020 18:12:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Խաղողի բարձրաժեք գինեմետ սորտերի այգետարածքներն ընդլայնելու նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը 2019 թվականի  ընթացքում Վայոց Ձորի մարզում իրականացրել է հողերի մոնիթորինգի պիլոտային ծրագիր, որի արդյունքներն ամփոփվել են օրերս։ 
 
Ամփոփիչ միջոցառմանը ներկա է եղել 
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։ 
 
Ծրագրի իրականացման ընթացքում թիրախավորվել և ուսումնասիրվել է ավելի քան 7000 հա հողատարածք։ Դաշտային այցելությունների և հեռահար զոնդավորման տեխնոլոգիաների միջոցով վերհանվել և քարտեզագրվել են խաղողի բարձրարժեք գինեմետ սորտերի տնկման համար պիտանի համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողակտորները: 
 
Մշակվել են վերհանված տարածքների քարտեզները և անձնագրերը, որոնց աշխարհագրական և տառաթվային առավել կարևոր բնութագրիչները կամփոփվեն համապատասխան տվյալների բազայում։ 
 
Այս ծրագիրը հնարավորություն կտա Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին իրականացնելու առավել արդյունավետ ներդրումային քաղաքականություն և խթանել նոր այգետնկումները։ 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 311 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար