Ռուբեն Վարդանյանը վաճառել է Կրեմլի մոտ գտնվող բիզնես կենտրոնի իր բաժնեմասը

27-01-2020 12:04:21   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Չինական Fosun ընկերությունը գնել է Մոսկվայում կենտրոնում, Կրեմլի հարևանությամբ գտնվող «Վոզդվիժենկա կենտրոն» բիզնես կենտրոնի 10% բաժնեմասը և դարձել կենտրոնի 100%-անոց սեփականատերը:
 


Բիզնես կենտրոնի 10%-ը պատկանում էր Ռուբեն Վարդանյանի Avica Property International-ին: Այս մասին հայտնում է rbc.ru-ն՝
միաժամանակ նշելով, որ գործարարը չի ասել իր բաժնի վաճառքի պատճառը:
 
Կողմերը չեն բացահայտել գործարքի գինը: Rbc-ի հետ զրուցած մասնագետներն այն գնահատել են 22-25 միլիոն դոլարի սահմանում: Բիզնես կենտրոնի ընդհանուր մակերեսը 66.7 հազար քմ է:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 518 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար