Մխիթարյանը, Ջուլֆալակյանը և Ալեքսանյանը ցավակցել են Բրայանթի մահվան կապակցությամբ

27-01-2020 14:55:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
այկական սպորտի կարկառուն ներկայացուցիչները ցավակցություն են հայտնել լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթի մահվան կապակցությամբ:
 


«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնավորապես գրել է. «Տխուր պահ է համաշխարհային սպորտի համար: Ոգեշնչող, օրինակելի և հավերժ հաղթող մեկն էիր բոլոր մարզիկների համար: Մենք կկարոտենք քեզ Կոբի»:
 
Հունահռոմեկան ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հիշել է Բրայանթին տեսնելու պահը` Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամ
անակ: «Գիշերները՝ ժամը երեքի չորսի կողմ,երբ արդեն չգիտեի էլ ինչով զբաղվել,որ մտքերս ցրվեին,գնում էի ճաշարան, որը 24 ժամ բաց էր,ու այնտեղ շփվում տարբեր մարզիկների հետ,որոնց ճանաչում էի,կամ նոր էինք ծանոթանում...
Այդպես մի գիշեր տեսա Քոբի Բրայանթին,ինձանից մի քանի սեղան այն կողմ նստած՝ իր 2 թիմակցի հետ։ Արդեն կրկնակի Օլիմպիական չեմպիոն էր դարձել: Լեգենդար մարզիկ։ Նայում էի ու մտածում,թե քանիսը կուզեին նրա տեղը լինել... Մարզիկ, ով սպորտի պատմություն էր կերտել/կերտում, հանգիստ նստած էր,բոլոր մյուս մարզիկների պես։ Երիտասարդների համար այդ ամենը շատ ուսուցողական է»,-գրել է Ջուլֆալակյանը:
 
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ իր Ինստագրամի էջում  լուսանկար տեղադրելով գրել է. «Հանգչիր խաղաղությամբ. լեգենդ»:
 
Հունվարի 27-ի առավոտյան Լոս Անջելեսի մոտակայքում վթարի հետևանքով կործանված ուղղաթիռում եղել են NBA-ի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթը և իր 13-ամյա դուստրը:
 
Կոբի Բրայանթը 41 տարեկան էր և պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերան ավարտել էր 2016 թվականին: Նա հինգ անգամ «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում
դարձել է NBA չեմպիոն, 2008 ճանաչվել էր NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: ԱՄՆ հավաքականի հետ երկու անգամ դարձել էր Օլիմպիական խաղերի չեմպիոն: NBA-ի պատմության մեջ բոլոր ժամանակների բասկետբոլիստների շարքում նա 33643 միավորով ամենաարդյունավետ չորրորդ բասկետբոլիստն էր: 2018 թվականին արժանացել է «Օսկար»-ի լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 206 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար