Նոր հէկ Եղեգիսում՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգմավորի թեկնածուի մասնակցությամբ

27-01-2020 20:34:57   | Վայոց ձորի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը
hetq.am Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը մշակում է «Գնդասար Էներգո» ՍՊԸ-ի ներկայացրած նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը։
 


Նախատեսվում է փոքր հիդրոէլեկտրակայան կառուցել Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական տարածքում՝ «Սպիտակի» կոչվող 4 աղբյուրներից։
 
«Գնդասար էներգո» ընկերությունը գրանցվել է 2018թ․ սեպտեմբերի 14-ին։ Երկու բաժնետր ունի՝ Արմեն Լենիկի Առաքելյանը՝ 80% և «Դի-Էյջ-Դի-Կոնտակտ» ՍՊԸ-ն`
20 %։
 
Արմեն Առաքելյանը նաև ընկերության տնօրենն է։ Վերջինս հաշվառված է Վայոց ձորի մարզի Շատին համայնքում և 2017-ին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրվել էր պատգամավորի թեկնածու։
 
Արմեն Առաքելյանը, պետռեգիստրի տվյալներով, առնչություն ունի նաև «Եղեգհէկ» (Շատինում հէկ է շահագործում), «Գնդասար ջուր», «Աղբյուր հէկ» ՍՊԸ-ներին։
 
20 տոկոսի բաժնետեր «Դի-Էյջ-Դի-Կոնտակտ» ՍՊԸ-ն ևս Հայաստանում է գրանցված: Ըստ ՊԵԿ-ի՝ գործող է և զբաղվում է մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությամբ։
 
Երկու բաժնետեր ունի՝ Հակոբ Լյուդվիգի Դինգչյանը և ԱՄՆ քաղաքացի Մայքլ Ջեյմս Դելֆիան։ Նրանք հավասար մասնակցություն ունեն ընկերության բաժնեմասում։
 
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 274 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար