ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի տոնական ուղերձը նվիրված ՀՀ ԶՈՒ կազմավորման 28-ամյակին

28-01-2020 11:48:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Այսօր մենք տոնում ենք մեր հերոսական բանակի պատմությունը, որը կերտվել է հայ ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ։ Հայոց բանակը մեր միասնական հայրենիքի, ազգային շահերի և արժեքների պահապանն է։
Փառք ու պատիվ նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհել Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում։
 


«Բանակը Զինվորն է: Զինվորը նաև քաղաքացի է: Իրականում, քաղաքացիության բարձրագույն պարտքն ու արտոնությունն է երկրի համար զենք կրելը»: Գեներալ Պատոնի այս խոսքերը արդիական են հայ զինվորի, հայոց բանակի համար։
 
Այո', մենք բոլորս պարտական ենք Մայր Հայրենիքին, բոլորս էլ կրում ենք մեր պատասխանատվությունը: Բայց եթե այդ պատասխանատվությունը մեր բոլորիս ծառայության մի մասն է, ապա զինվորականի համար այն կյանքի իմաստն է:
 
Մեր պետության
պատմության ամբողջ ընթացքը անբաժանելիորեն կապված է բանակի հետ։ Այս ուժեղ միության շնորհիվ է, որ ամենադժվար պահերին Հայաստանը պաշտպանել է իր անկախությունը, արժանապատվությունը ու ժողովրդավարությունը: Մեր հայրենքի հանդեպ հայոց փառահեղ բանակի Զինվորների անձնազոհ սիրո, քաջության, հերոսության, հմտությունների և դրանց կատարելագործման շնորհիվ է, որ կարողացել ենք հաղթել և կայացնել պատասխանատու որոշումներ, որոնցով պայմանավորված են եղել մեր երկրի խաղաղությունը և Հայրենիքի ճակատագիրը:
 
Մեր քաղաքական թիմը հանձնառու է շարունակականորեն զարգացնելու տնտեսությունը, ինչը հնարավորություն կտա լայնածավալ ներդրումներ կատարելու զինվորականների բարեկեցության, սոցիալական պայմանների բարելավման և ժամանակակից սպառազինության ձեռքբերման հարցում։ 2019 թվականին բոլոր այդ ուղղություններով աննախադեպ հաջողություններ ենք ունեցել՝ հաստատակամորեն շարունակելով պաշտպանական ոլորտի բարեփոխումները։
 
Մեր բանակը մեր հպարտությունն է: Հայ սպան և զինվորը ոչ միայն մեր հայրենիքի սահմաններն են պաշտպանում, այլև անձնազոհ ծառայություն են մատուցում միջազգային խաղաղապահական օպերացիաներում՝ծառայելով ամբողջ մարդկությանը: Հայոց բանակի ներդրումը անթիվ ու անգին է:
 
Փա՜ռք մեր Բանակին, փա՜ռք մեր Զինվորներին։»
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 233 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար