Բերման են ենթարկվել նաև «Ադեկվատ» կուսակցության անդամներ Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը

28-01-2020 15:48:03   | Հայաստան  |  Հասարակություն
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր Նարեկ Մալյանից բացի, ոստիկանության 6-րդ վարչություն բերման են ենթարկվել «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը և Blognews.am կայքի խմբագիր, «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը: 
 


 
Ինչպես հայտնում է tert.am-ը, հղում անելով ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար
Ջանոյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանը ևս բերման է ենթարկվել  ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով: 
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն կասկածանքով բերման էր «ՎԵՏՕ» հասարակական կազմակերպության հիմնադիր Նարեկ Մալյանը: 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1201 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար