Գործարքը կվերաբերի թե՛ Թրամփի վերընտրության համար հրեական լոբբիիստական ենթահողի հարթմանը, եւ թե՛ Նեթանիահույի վերընտրության զորակցելուն ԱՄՆի կողմից․ Շահան Գանտահարյան

28-01-2020 15:58:22   | Լիբանան  |  Մեկնաբանություն
«Այսoր կհրապարակվի ԱՄՆ նախագհի կողմից Միջին Արեւելայն տարածաշրջանի վերաբերող ծրագիրը կամ «դարի գործարք» անունը կրող նախագիծը․ ի՞նչ կանխատեսումներ ունե՞ք դրա վերաբերյալ»- ․Նոյյան տապանի թղթակցի հարցը մեկնաբանում է Բեյրութի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
 


«Իհարկե պետք է սպասել հայտարարության կամ փաստաթղթի հրապարակմանը, բայց արդեն պարզ է, որ դա միակողմանի ուղղություն ներառած  պլան է։ Նեթանյահուն արդեն ողջունել է այն եւ նկատել, որ պատմական առիթ
է , այն դեպքում երբմինչ պաղեստինյան կողմի տարբեր ներկայացուցիչներ նույնիսկ խոսում են Օսլոյի համաձայնագրի չեղարկման հնարավորության մասին։
 
Ուզում եմ ասել, որ գործարքը վերաբերում է ոչ թէ իսրայելյան եւ պաղեստինյան կողմերին, այլ Վաշինգտոնի եւ Իսրայելի․ ընդ որում ռազմական, քաղաքական ոլորտներից բացի լուռ գործարքը կարծում եմ կվերաբերի թե՛ Թրամփի վերընտրության համար հրեական լոբբիիստական աշխատանքների ենթահողի հարթմանը եւ թե՛ Նեթանիահույի վերընտրության համար ԱՄՆի կողմից նման պլանով զորակցելուն»։
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1481 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար