Անտրամաբանական է, երբ հայ զինվորը կյանքի գնով սահման է պահում, բայց իր թիկունքում խեղաթյուրում են գալիք սերունդների ապագան

28-01-2020 16:33:10   | Հայաստան  |  Հասարակություն
Ի տարբերություն շատ քոչվոր և թալանչի ցեղերի ու նրանց հրոսակների, Հայոց բանակը ստեղծվել է ամուր պահելու մեր երկրի սահմաններն ու պետականությունը։
 


Ապրիլյան պատերազմը վառ օրինակ է այն բանի, որ ՀԱՅ ազգը ՀԱՅՐԵՆԻՔԻ հարցում միաբան է։
Կարճ ժամանակում ազգը բանակ դարձավ և դա այսօրվա մարդկության պատմության մեջ բացառիկ դրսևորում է։
Այո՛ ինչ խոսք, երկրի սահմանների ամրությունը կարևոր խնդիր է, բայց առանց հզոր և զարգացող թիկունքի դրա իրագործումը և անհնար է և աննպատակ։
ՀԱՅՐԵՆԻՔ ասվածում չկան կարևոր և անկարևոր կետեր,
ՀԱՅՐԵՆԻՔԻ սահմանն ու կենտրոնը մեկ ամբողջություն է։
Անտրամաբանական է երբ հայ զինվորը կյանքի գնով սահման է պահում, բայց իր թիկունքում առանց զենքի, ուղղակի գռոշներով և հենց հայի ձեռքով թալանում են մեր ընդերքը, հոշոտում, ոչնչացնում և անվերադարձ մեզնից խլում հայոց լեռները, պղծում և թունավորում մեր ջրերը, խեղաթյուրում գալիք սերունդների ապագան ։
Ինձ համար զավեշտալի է այն թեզը, որ հաճախ լսում եմ որոշ քաղաքական գործիչների կողմից։
Թե բա պատերազմող երկիր ենք ու հանքերը պետք են որպեսզի սպառազինվենք։
Պարոնայք դուք մեղմ ասած սխալվում եք։
Նախ մեր երկրում գոյություն չունի գեթ մեկ հանք, որը շահագործվի Հայաստանի Հանրապետության կողմից և ողջ եկամուտները տնօրինվի մեր պետության կողմից, դուք 《լոլոներ 》եք կարդում ։
Եվ հետո անտրամաբանական է թևի վիրահատության կամ բուժման համար, վաճառել երիկամը։
 
ԱՄՈՒԼՍԱՐԸ նույնքան ՀԱՅՐԵՆԻՔ Է, որքան Հայոց աշխարհի ցանկացած սանտիմետր ։
 
Ջերմուկի բնակիչ
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1287 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար