Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում հայաստանյան երկյակը զբաղեցրել է 17-րդ տեղը

28-01-2020 17:46:43   | Ավստրիա  |  Սպորտ
Ավստրիայի Գրաց քաղաքում շարունակվող գեղասահքի  Եվրոպայի առաջնությունում իրենց ելույթներն   ավարտեցին նաև  պարային զույգերը։ Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ  հայաստանյան   երկյակը պարտադիր ծրագրից հետո, 19 –րդ արդյունքով մտել էր եզրափակիչ։ 20 ուժեղագույնների պայքարում մեր գեղասահորդները կամավոր ծրագրում  աչքի ընկան վստահ կատարումով և մրցավարների կողմից արժանացան  95,39 միավորի։ Երկու օրվա մրցելույթների  հանրագումարով / 156, 64 միավոր /  Հայաստանի պատվիրակները  գրավեցին  17 –րդ տեղը։
 


Պարային զույգերի առաջնությանը  մասնակցում
էր 19 երկրի 27 զույգ:
 
 
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 299 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար