Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր»

28-01-2020 18:10:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը մաղթել է, որպեսզի հայ ժողովուրդն ամուր պահի հավատը բանակի նկատմամբ:
 


«Ուզում եմ շնորհավորել մեր զինվորներին ու սպաներին, մեր գեներալներին ու զորահրամանատարներին, մեր քաջարի ազատամարտիկներին ու հայկական բանակի վաստակաշատ վետերաններին: Մեր բանակը փառապանծ, հաղթական բանակ է: Մարտի դաշտում, այն էլ
ոչ մեկ անգամ, ապացուցել է իր ունակությունը` պաշտպանելու Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում նաև Արցախի Հանրապետությունում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը: Այս նվիրական օրը ես մի մաղթանք ունեմ, որ ամուր պահենք հավատը մեր բանակի նկատմամբ: Սա շատ կարևոր հանգամանք է»,- ասել է Սարգսյանը:
 
Պանթեոն են այցելել նաև Հայաստանի հանրապետական կուսակցության մի խումբ անդամներ:
 
Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 528 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար