Վարչապետը հանդիպել է Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարի հետ

28-01-2020 18:25:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Տաֆանելլիի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 


Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցությունը պաշտպանական ոլորտում և ողջունել գեներալի այցը Հայաստան հատկապես այս օրերին, երբ նշվում է Հայկական
բանակի 28-ամյա հոբելյանը։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, ոը ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկկողմ փոխգործակցության մակարդակի բարձրացմամբ և վստահություն հայտնել, որ  Լի Տաֆանելլիի այցը կնպաստի դրան։
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես պաշտպանության, այնպես էլ այլ ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 279 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար