«Հովեր» երգչախումբը համերգներով հանդես է եկել Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ

29-01-2020 11:31:58   |   |  Մշակույթ
 


 
«Հովեր» պետական կամերային երգչախումբը (հիմնադիր և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյում համերգներով հանդես եկել Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ: 
 
Հունվարի 24-ին և 25-ին Politeama Garibaldi թատրոնում կայացած համերգներին ներկայացել է երգչախմբի արական կազմը, որը համալրվել է նաև Հայաստանի լավագույն բաս
երգիչներով: Հայկական երգչախումբը և սիցիլիական նվագախումբը հանդես են եկել դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: 
 
Ծրագրում հնչել են Աարոն Կոպլենդի «Խաղաղ քաղաք» ստեղծագործությունը և Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յառ» սիմֆոնիան: 
 
Հատկանշական է, որ երկու համերգները նվիրված են եղել Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան, որը ՄԱԿ-ի որոշմամբ ոգեկոչվում է աշխարհի տարբեր երկրներում: Եվ բնական է, որ ցեղասպանության այս թեման շատ մոտ է նաև հայ ժողորդին: Նշենք, որ համերգներն ընդունվել են բացառիկ ջերմությամբ և հոտնկայս ծափահարություններով.հայ արտիստները հիացրել են տեղի ունկնդրին իրենց վարպետությամբ: 
 
Տեղեկացնենք, որ նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 195 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար