Ucom բաժանորդները կստանան 2X շատ ինտերնետ սմարթֆոնի համար՝ փաթեթները Ucom հավելվածով ակտիվացնելու դեպքում

29-01-2020 12:47:44   | Հայաստան  |  Կազմակերպություններ
Հատուկ առաջարկի շրջանակներում Ucom շարժական կապի բաժանորդները կստանան 2X շատ ինտերնետ իրենց սմարթֆոնների համար միայն այն դեպքում, եթե ինտերնետի մի շարք փաթեթներն ակտիվացնեն Ucom հավելվածով։ Մասնավորապես Ucom հավելվածի միջոցով ինտերնետի 300 ՄԲ ծավալով փաթեթն ակտիվացնելու դեպքում բաժանորդները կստանան 600 ՄԲ, իսկ ակտիվացման համար կվճարեն ընդամենը 100 դրամ։ 500 ՄԲ ծավալով ինտերնետի փաթեթն ակտիվացնելու դեպքում բաժանորդները կստանան 1000 ՄԲ՝ վճարելով ընդամենը 500 դրամ նախկին 750 դրամի փոխարեն։ Իսկ 1ԳԲ ինտերնետի փաթեթը Ucom հավելվածով ակտիվացնելիս բաժանորդները կստանան 2 ԳԲ ընդամենը 700 դրամով նախկին 1000 դրամի փոխարեն։
  
«Ի դեպ, նախկին 2 ԳԲ ծավալով ինտերնետ փաթեթն այսուհետ կկազմի 3 ԳԲ և այն կարելի է ակտիվացնել 1200 դրամով նախկին 1500 դրամի փոխարեն։ 10 ԳԲ ծավալով փաթեթի գինն էապես նվազել է՝ կազմելով 3500 դրամ նախկին 5000 դրամի փոխարեն։ Բացի այդ, մենք ստեղծել ենք նոր՝ 20 ԳԲ ծավալով ինտերնետի փաթեթ, որի ակտիվացման գինը կազմում է  6500 դրամ», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ 
 


Հավելենք, որ Ucom հավելվածի միջոցով փաթեթներն ակտիվացնելու հնարավորություն ունեն Ucom շարժական կապի Կանխավճարային ծառայության, Ունիվերսալ
/ Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանների, ինչպես նաև Ամսական ծառայության բաժանորդները։ Փաթեթները վավեր են 30 օրվա ընթացքում, բացառությամբ 300 ՄԲ ծավալով ինտերնետ փաթեթի, որը գործում է 1 օր։
 
Ucom հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից։
 
Նոյյան տապան   -   Կազմակերպություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 171 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար