Ռուստամ Բադասյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

29-01-2020 17:50:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանիի գլխավորած պատվիրակությանը: 
 
Ռուստամ Բադասյանը, ողջունելով հյուրերին Արդարադատության նախարարությունում, արդյունավետ է որակել դեսպանատան հետ համագործակցությունը և բարձր գնահատել նախկին դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի ներդրած ջանքերը՝ Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացման, սնանկության ոլորտի օրենսդրության բարեփոխման աշխատանքներում:   
 
ՄԹ դեսպանության ժամանակավոր հավատարմատարը համագործակցության շարունակականության հանձնառությունն է հայտնել՝ ուղղված Հայաստանի Կառավարության հավակնոտ ծրագրերի իրականացմանը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հնարավորություններին, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման աշխատանքներին և սահմանադրական բարեփոխումներին:
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և  
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 265 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար