Արմեն Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին



29-01-2020 17:55:53   | Հայաստան  |  Հասարակություն
Հունվարի 29-ին ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին:
 


Հանդիպմանը մասնակցում էին նաև ծրագրի տնօրենի տեղակալ Նանա Սքաուին, մատակարարման բաժնի պատասխանատու Յեսսաի Նիկոյանը, ծրագրի բիզնես աջակցության գծով օգնական Տաթեվիկ Խուդինյանը, այլ պաշտոնատար անձինք:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արտակարգ իրավիճակների նախարարության և Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցությունը խորացնելու, արտակարգ իրավիճակներում սննդի ձեռնարկությունների հետ համատեղ ռազմավարական հացահատիկային պաշարների ստեղծման, ինչպես նաև պարենային ապահովվածությանը վերաբերվող
հարցեր:
 
Կողմերը անդրադարձել են նաև ուսումնական հաստատություններում սննդի արագ պատրաստման և բաշխման կետերի ստեղծման հարցերին, որոնք աղետի ժամանակ կարող են ծառայել որպես արձագանքող ուժերի համար սննդի ապահովմա կետեր:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հնարավոր արտակարգ իրավիճակներում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի դերակատարման հարցերի հետ կապված, անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան գրասենյակի կողմից դպրոցական սննդի ծրագրի իրականացմանը:
 
Պարենի համաշխարհային ծրագիրը hիմնադրվել է 1961 թ-ին, նպատակ ունենալով ապահովել յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի ակտիվ և առողջ կյանքի համար անհրաժեշտ սննդամթերքի հասանելիությունը:
 
Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի համագործակցությունը մեկնարկել է 1993 թվականին, որի շրջանակներում մինչ օրս իրականացվել են պարենային օգնության տարբեր ծրագրեր:
 
2010 թվականին ՀՀ կառավարությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը և նրանց ռազմավարական գործընկերները միավորեցին ջանքերը՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը վերագործարկելու միջոցով սնուցումը, կրթությունը և սոցիալական պաշտպանվածությունը բարելավելու համար։ 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 258 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար