«ԲՀՀ-Հայաստան»-ի դեմ իրականացվում է «լայնածավալ հակաքարոզչություն և տեղեկատվական աննախադեպ ագրեսիվ արշավ»

29-01-2020 18:43:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
azatutyun.am 1997 թվականից ի վեր Հայաստանում գործող Բաց հասարակության հիմնադրամները («ԲՀՀ-Հայաստան»), որ աշխարհի շատ երկրներում ստեղծվել է ամերիկացի միլիարդատեր, բարերար Ջորջ Սորոսի կողմից, հայտարարում է, թե Հայաստանում իրենց դեմ իրականցվում է տեղեկատվական ագրեսիվ արշավ՝ ուղեկցվող անգամ բռնության կոչերով։
 


«Տևական ժամանակ է հիմնադրամի և մեր գործընկերի դեմ իրականացվում է լայնածավալ հակաքարոզչություն և տեղեկատվական աննախադեպ ագրեսիվ արշավ, որն ուղեկցվում է ատելության քարոզով և հաճախ բնության անթաքույց կոչերով», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։
 
Մինասյանի խոսքով, իրենց դեմ քարոզ իրականացող խմբերի դրդապատճառը, ամենայն հավանականությամբ, իրենց ներուժն
է՝ աջակցելու Հյաաստանում իրականցվող բարեփոխումներին. - «Մենք գիտակցում ենք, որ Հայաստանում համակարգային փոփոխություններ պահանջելու և դրանց աջակցելու քաղաքացիական հասարակության ներուժն է մեզ ու մեր գործընկերներին դարձրել այս զրպարտիչ արշավի թիրախ։ Թիրախի տակ է հանրային վստահությունը մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների, տասնամյակներ անց լեգիտիմ ճանապարհով ընտրված Ազգային ժողովի և ձևավորված կառավարության հանդեպ»։
 
Ըստ Լարիսա Մինասյանի, Բաց հասարակության հիմնադրամների դեմ աշխարհի այլ երկրներում ևս ստեր են տարածվում, իսկ մասնավորապես Հայաստանի պարագայում, իրենց գրասենյակը տարիներ շարունակ աշխատել է դավադրությունների տեսություններ հիշեցնող ստերի մասին հերքումներով հանդես չգալ, սակայն վերջին շրջանում նկատել են, որ հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ հաջողությամբ համագործակցում են իրենց վարկաբեկող մարդկանց հետ, ինչից հետո արդեն որոշեցին հայտարարությամբ հանդես գալ և ապատեղեկատվությանն անդրադառնալ կետ առ կետ։
 
«Սուտ. Ջորջ Սորոսն իր ունեցվածքը
ձեռք է բերել տարբեր երկրներում արհեստական ճգնաժամներ և հեղափոխություններ հրահրելով, և Բաց հասարակության հիմնադրամները հիմնադրամները դերակատություն են ունեցել այս գործում։ Փաստ. Ջորջ Սորոսն իր ունեցվածքը ձեռք է բերել ժողովրդավարական երկրների ֆինանսական շուկաներում, որոնք վերահսկվում են խիստ կարգավորիչ մարմինների կողմից։ Սուտ. հիմնադրամը ֆինանսավորել է Ադրբեջանի հանդեպ միակողմանի խաղաղության քարոզը։ Փաստ. հիմնադրամը Ադրբեջանի հանդեպ խաղաղության քարոզ չի ֆինանսավորել. Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված որևէ նախաձեռնություն չի ֆինանսավորել», - նշեց Մինասյանը։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 439 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար