Երիտասարդը մտադիր էր սոցցանցերի միջոցով վաճառել հաշիշը. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը



29-01-2020 18:50:11   | Հայաստան  |  Իրավունք
Հ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները բերման են ենթարկել 28-ամյա երիտասարդի, որը, ըստ քննությանը հայտնի տվյալների, մաքսանենգ ճանապարհով Հայաստան է բերել հաշիշ՝ սոցիալական ցանցերի միջոցով դրանք վաճառելու նպատակով։
 


«Հունվարի 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնց հիման վրա, բաժնի անչափահասների գործերով ծառայողների հետ, Պարույր Սևակի փողոցում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի երկու բնակչի` 28 և 30 տարեկան։ 30-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին
կպչուն ժապավենով փաթեթավորված յուրահատուկ հոտով թմրամիջոցի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 43 գրամից ավելի քաշով, որոնք ուղարկվեցին փորձաքննության։
 
28-ամյա երիտասարդը բերման ենթարկվելիս նետել էր մոտի թմրամիջոցի նմանվող զանգվածները։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեց ընդհանուր 23 գրամից ավելի քաշով 15 փաթեթ, որոնց մեջ, ըստ բերման ենթարկվածի՝ հաշիշ է։ Դրանք ևս առգրավվեցին և ուղարկվեցին փորձաքննության։
 
Ըստ քննությանը հայտնի տվյալների՝ զանգվածները մաքսանենգ ճանապարհով Հայաստան է բերել 28-ամյա երիտասարդը՝ սոցցանցերի միջոցով դրանք վաճառելու նպատակով։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
 ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 281 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար