Պաշտպանն ընդունել է «Հելո թրասթ» կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավարին

06-02-2020 19:00:56   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը փետրվարի 6-ին ընդունել է «Հելո թրասթ» միջազգային մարդասիրական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Ռոբերտ Սայֆրեթին:
 


Հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր: Պաշտպանը նշել է
, որ «Հելո թրասթ» կազմակերպությունը կարևորագույն մարդասիրական առաքելություն է իրականացնում Արցախում՝ փրկելով բազմաթիվ կյանքեր և բարենպաստ պայմաններ ապահովելով սոցիալ-տնտեսական գործունեության համար:
 
Արտակ Բեգլարյանն ընդգծել է ականազերծման աշխատանքներում միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ներգրավվածության կարևորությունը՝ նշելով, որ Արցախի ժողովուրդը երախտապարտ է բոլոր աջակիցներին:
 
Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության հեռանկարները՝ պայմանավորվելով կոնկրետ հարցերի շուրջ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 842 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար