Որ դեպքում և որքան կարող է բռնագանձվել պարտապանի աշխատավարձից. իրազեկում

17-02-2020 12:55:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ 2020թ. հունվարի 1-ից Երևան քաղաքում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն վճարումները կատարում է անկանխիկ եղանակով:
 


Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պարտավորություն ունեցող  այն քաղաքացին, որի աշխատավարձը փոխանցվում է բանկային հաշվեհամարին և կիրառվել է արգելանք, կարող է ներկայացնել գործատուի
կողմից տրված համապատասխան տեղեկանք՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի  56-րդ և 58-րդ հոդվածների հիման վրա ընթացք տալու համար:
 
Գործատուի կողմից տրված տեղեկանքում պետք է նշվի․
 
1. աշխատողի (պարտապանի) անձնական տվյալները,
 
2. աշխատավարձի չափը,
 
3. առևտրային բանկի անվանումը, որին փոխանցվում է աշխատավարձը,
 
4.գործատուի այն հաշվեհամարը, որից աշխատավարձը փոխանցվում է տվյալ բանկ,
 
5.գործատուի ստորագրությունը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 225 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար