Հնդկաստանի դեսպանատունն առաջարկել է Երևանում տեղադրել Գանդիի արձանը

17-02-2020 16:07:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը դիմել է առաջարկելով Երեւան քաղաքում տեղադրել հնդիկ քաղաքական եւ հոգեւոր առաջնորդ Մահաթմա Գանդի արձանը նրա 150-ամյակի կապակցությամբ: Արձանի տեղադրման համար առաջարկվող վայրերն են Օղակաձեւ զբոսայգին կամ Հանրապետական հիվանդանոցի հարակից զբոսայգին։
 


Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մեզ առաջարկ է եկել Հնդկաստանի դեսպանատան կողմից, ըստ որի առաջարկվում է երևան
քաղաքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը։
Առաջարկվող վայրերն են Օղակաձև զբոսայգում կամ Հանրապետական հիվանդանոցի հարակից զբոսայգում։
 
Մահաթմա Գանդիի 150 ամյակի կապակցությամբ 2019թ.-ի հոկտեմբերի 2-ին մեկնարկել է Դելիից մինչև Ժնև կազմակերպվող «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն խորագրով » մեկամյա քայլերթ, որն անցնեու է նաև Հայաստանով և Արցախով: Քայլերթի մասնակիցները այժմ գտնվում են Հայաստանում»:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 361 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար