«Մեկ պատուհան» գրասենյակներում 2019թ. ընթացքում մուտքագրվել է շուրջ 248 հազար դիմում և գրություն

17-02-2020 16:52:40   | Հայաստան  |  Հասարակություն
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների «Մեկ պատուհան»-ի գրասենյակներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ (այսուհետ՝ Համակարգ) մուտքագրվել է 247549 փաստաթուղթ: 
 


Մասնավորապես քաղաքապետարանի Արգիշտի 1 և Փ. Բուզանդի 1/3 հասցեներում գտնվող վարչական շենքերի գրասենյակներում Համակարգ է մուտք արվել 132632 փաստաթուղթ, որից
 
• քաղաքացիներից առձեռն կամ առցանց կամ <Հայփոստ> ՓԲԸ ընկերության միջոցով՝ 53014 դիմումներ,
 
• ՀՀ գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմիններից, պետական այլ մարմիններից, կազմակերպություններից և իրավաբանական այլ անձանցից 35402 գրություններ,
 
• Երևանի
քաղաքապետարանի «Թեժ գիծ» 011-514-000 և 1-05, ինչպես նաև Երևան քաղաքի ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 հեռախոսահամարներով քաղաքացիներից ստացված թվով 30756 տեղեկությունները, որպես ձևակերպված փաստաթուղթ, օպերատորների կողմից մուտքագրվել են համակարգ,
• Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջև իրականացվող ներքին շրջանառության 13460 փաստաթուղթ:
 
Համակարգ մուտքագրված 132632 փաստաթղթերից սուրհանդակային ծառայությունների միջոցով ստացվել է 8480-ը, «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով՝ 36100-ը, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված առցանց էլեկտրոնային ծառայության միջոցով՝ 4092-ը, ինժեներական ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով մատակարար կազմակերպություններից էլեկտրոնային կապով ստացվել է 2314-ը, հեռախոսազանգով՝ 30756-ը, քաղաքացիներից և իրավաբանական անձանց ներկայացուցիչներից առձեռն՝ 50890-ը:
 
Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» 011-514-000 և 1-05 հեռախոսահամարներով ստացվել է 175226 հեռախոսազանգ, որից 144470-ը վերաբերել է խորհրդատվության կամ տեղեկատվության տրամադրմանը:
 
Կառավարության 2015թ. հոկտեմբերի 15-ի N 1204-Ն որոշման համաձայն՝ համակարգ մուտքագրված փաստաթղթերի հիմքով քաղաքացիներին, կազմակերպություններին և իրավաբանական այլ անձանց բարենպաստ վարչական ակտով տրամադրված կամ առաքված հիմնական փաստաթղթերի վերաբերյալ ամենամյա վիճակագրական տվյալները ներկայացված են հ. 1 աղյուսակում:
 
Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատավայրերի գրասենյակներում մուտքագրվել է 114916 փաստաթուղթ, որից 45882-ը՝ դիմում, այդ թվում՝ «Թեժ գիծ» հեռախոսահամարներով ստացված 52984 զանգերից 2950-ն
որպես ձևակերպված փաստաթուղթ մուտքագրվել են համակարգ:
 
• Գրություններ՝ 69034, որից 61698-ը՝ կազմակերպություններից և իրավաբանական այլ անձանցից և 7336-ը՝ ներքին շրջանառության փաստաթղթեր:
 
Համակարգ մուտքագրված փաստաթղթերի հիմքով Երևանի վարչական շրջանների ղեկավարներին օրենսդրությամբ վերապահված լիազորություններով քաղաքացիներին և (կամ) իրավաբանական անձանց տրամադրված կամ առաքված թույլտվությունների վերաբերյալ ամենամյա վիճակագրական տվյալները ներկայացված են հ. 2 աղյուսակում:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 232 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար