Պեկինում վեց օրում կկառուցեն բժշկական դիմակների արտադրության նոր ֆաբրիկա

17-02-2020 18:00:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Պեկինում կկառուցեն բժշկական դիմակների արտադրության նոր ֆաբրիկա՝ նպատակ ունենալով հաղթահարել դրանց անբավարարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:
China Construction First Group տեղական ընկերությունը մտադիր Է արտադրությունը կազմակերպել վեց օրվա ընթացքում: Գործարանում օրական կպատրաստվի մոտավորապես 250 հազար դիմակ:
 


Չինաստանում դիմակները հսկայական պահանջարկ են վայելում բուժաշխատողների եւ սովորական քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի բռնկման ֆոնին, նշում են ԶԼՄ-ները:
 
Փետրվարի 11-ին ՉԺՀ-ի զարգացման եւ բարեփոխումների պետական կոմիտեի գլխավոր քարտուղար Ցուն Լյանը հայտնել Է, որ երկրում բժշկական դիմակների արտադրողներն արդեն մասնակիորեն վերականգնել են դրանց թողարկումը, որն ընդհատվել Էր չինական Նոր տարվա տոնակատարության եւ կորոնավիրուսի բռնկման պատճառով: Պաշտոնյայի խոսքով՝ այդ ընկերություններն արդեն աշխատում են իրենց հզորությունների 76 տոկոսի չափով:
 
Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 70 հազար 548, մահացու վախճան Է արձանագրվել 1770 դեպքում: Ինչպես հաղորդել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, երկրում վարակվածների թիվն ավելացել Է 2,048 հազարով, մահացու դեպքերինը՝ 105-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 100, Հենանի նահանգում՝ երեք, Գուանդունի նահանգում՝ երկու մարդ:
Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց
Է անցնում 57 հազար 934 մարդ, ավելի քան 10,6 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Միեւնույն ժամանակ գրեթե11 հազար մարդ առողջացել Է եւ դուրս գրվել բուժհիմնարկներից:
Մայրցամաքային մասից դուրս Չինաստանի տարածքներում արձանագրվել Է հիվանդության 87 նոր դեպք. Հոնկոնգում՝ 57 (մահացու ելքի մեկ դեպքով), Մակաոյում՝ 10, Տայվանում՝ 20 (մահվան մեկ դեպք):
 
Ընդամենն աշխարհում, չհաշված մայրցամաքային Չինաստանը, վարակվածների թիվը հասել Է 778-ի, փետրվարի 17-ին հայտնել Է Հոնկոնգի South China Morning Post հրատարակությունը: Մահացու վախճան Է արձանագրվել հինգ դեպքում. մեկական Ճապոնիայում, Հոնկոնգում, Ֆրանսիայում, Տայվանում եւ Ֆիլիպիններում:
 
Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի տարածման Էպիկենտրոն համարվող Հուբեյի նահանգի վարչակազմը տարածաշրջանի բոլոր բնակիչներին, ներառյալ գյուղացիներին, արգելել Է դուրս գալ տներից: Փողոցներում արգելված Է հետիոտների հայտնվելը եւ ցանկացած տրանսպորտի երթեւեկությունը, բացի ոստիկանության եւ արտակարգ ծառայությունների ավտոմեքենաներից: Նաեւ մարդկանց արգելել են հավաքվել մաջոնգի կամ թղթախաղի համար:
Փողոց դուրս գալու արգելքը խախտելու համար քաղաքացիներին կարող են ձերբակալել մինչեւ տասն օր ժամկետով: Տրանսպորտով երթեւեկության արգելքի խախտման համար պաշտոնյաներն սպառնացել են նույնպիսի ձերբակալություններով, 500 յուան տուգանքներով եւ վարորդական իրավունքների զրկմամբ:
 
Կորոնավիրուսի բռնկումն արդեն ազդել Է Չինաստանի տնտեսության վրա, աշխարհի երկրորդ տնտեսության կորուստները 2020 թվականի առաջին եռամսյակում կկազմեն գրեթե 1 տրիլիոն յուան (143,1 միլիարդ դոլար) կամ երկրի ՀՆԱ-ի շուրջ 1 տոկոսը: Այդ մասին հայտարարել Է «Տայխե» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Չժան Ցզյաժույը: Նրա խոսքով՝ մյուսներից ավելի շատ տուժել են հասարակական
սննդի ոլորտը, զբոսաշրջությունը եւ մանրածախ վաճառքները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ նոր կորոնավիրուսի բռնկման հետաքննության միջազգային խումբը ժամանել Է Չինաստան: Այդ մասին փետրվարի 17-ին հայտնել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը: «Իմ ունեցած տեղեկատվության համաձայն, նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկման հետաքննության գծով ԱՀԿ-ի եւ Չինաստանի համատեղ խումբն արդեն ժամանել Է Պեկին եւ սկսել համապատասխան աշխատանքը: Խմբում ներառված են նաեւ ամերիկացի փորձագետներ, նրանք ստուգումներ կանցկացնեն Պեկինում, ինչպես նաեւ Գուանդունի եւ Սիչուանի նահանգներում»,-ասել Է Գեն Շուանը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 333 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար