Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

17-02-2020 18:50:04   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
 


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 18:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն բեռնատարների համար և տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի
միջհամայնքային, Սիսիան-Գորիս, Սոթք-Քարվաճառ (բուք), Վայք-Ջերմուկ ավտոճանապարհները, Սարավան- «Զանգեր» հատվածը:
Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան և Նոյեմբերյան, Արմավիրի մարզում, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ, Հրազդան քաղաքներում, Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է ձյուն:
Տավուշ տանող ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա:
 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 314 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար