Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է «ԱՅՈ»-ի քարոզարշավին․ «Իմ քայլի» նիստն ավարտվել է

17-02-2020 18:55:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Քիչ առաջ ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ գրասենյակից դուրս գալիս, ի պատասխան, լրագրողի հարցի՝ մասնակցելո՞ւ է «ԱՅՈ»-ի քարոզարշավին, վարչապետն այսպես պատասխանեց․ «Այո, այո»։
 


Հիշեցնենք՝ այսօր պաշտոնապես մեկնարկեց ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվելու է մինչեւ ապրիլի 4-ը։ «Այո»-ի քարոզչական
շտաբն արդեն ձեւավորվել է՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։
 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն, այսօր որեւէ հանրային միջոցառում չի նախատեսում։
 
 
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ավելի վաղ նշել էր «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 539 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար