Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

18-02-2020 10:20:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ ծննդյան օրվա առթիվ, հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 


Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է.
 
«Մեր ժողովուրդների միջև ձևավորված բազմադարյա բարեկամական ավանդույթները և մշակութային սերտ կապերն ամուր հիմք
են Հայաստանի և Մոլդովայի միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի ընդլայնել մեր երկրների միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 218 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար