Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին

18-02-2020 18:40:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին:
 


ԱԺ լրատվական ծառայությունը հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների միջեւ
համագործակցության սերտացմանն առնչվող հարցեր: Երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում կողմերը կարեւորել են խորհրդարանականների փոխայցերը եւ այս համատեքստում քննարկել առաջիկա հանդիպումների հնարավորությունները:
 
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 330 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար