Ուհանում նոր կորոնավիրուսով վարակվել է նաև հիվանդանոցներից մեկի ղեկավարը

19-02-2020 18:18:20   | Չինաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Չինաստանում նոր կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնում՝ Ուհան քաղաքում, ևս մեկ գլխավոր բժիշկ է վարակվել այդ վիրուսով։ Տեղական 8-րդ հիվանդանոցի ղեկավարը ներկայում մեկ այլ հիվանդանոցում բուժում է ստանում վիրուսից։
 


Գլխավոր բժիշկ Վան Պինը (կին է) ունեցել է արյան բաղադրիչների կարիք, և այն գտնվել է։ Ներկայում նրան փորձում են ապաքինել, սակայն վիճակը
ծանր է։
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ մահացել է այն բժիշկը, որը հայտնաբերել է մինչ այդ անհայտ վիրուսը։
 
Մինչ այդ կորոնավիրուսի նոր տեսակով Չինաստանում արդեն վարակվել է մի քանի տասնյակ հազար մարդ։ Մահացածների թիվը գերազանցել է 2 հազարը։ Չինաստանից դուրս այս համաճարակի տարածվածությունը այդքան մեծ չէ, բայց կան փոքր թվով զոհեր։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 441 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար