Նվազել են անչափահասների կողմից առողջությանը վնաս պատճառելու դեպքերը. Նելլի Դուրյան

19-02-2020 18:23:47   | Հայաստան  |  Հասարակություն
Նվազել են անչափահասների կողմից առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
 


Վերջին շրջանում համացանցում տարածում են գտել անչափահասների կողմից սուր կտրող-ծակող առարկաների գործադրմամբ առողջությանը տարբեր աստիճանի վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ տեղեկություններ: Կցանկանայի նշել, որ ոստիկանության իրավասու ծառայողների ամենօրյա ուշադրության և հսկողության կենտրոնում են անչափահասների շրջանում իրականացվող կանխարգելիչ աշխատանքները:
 
Շուրջ մեկ ամիս է՝ հանրապետության հանրակրթական բոլոր դպրոցներում աշակերտների, ծնողների և մանկավարժների
մասնակցությամբ անց են կացվում հանդիպումներ՝ սառը զենք կամ դրան նմանվող առարկաների կրման վտանգավորության և հետևանքների մասին: Հարկ է նշել, որ 2019 թվականի ընթացքում ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 10-ով նվազել են անչափահասների կողմից առողջությանը վնաս պատճառելու դեպքերը /2018թ.՝ 34, իսկ 2019՝ 24/, այդ թվում՝ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը /2018թ.՝ 17, 2019թ.՝ 16/:
 
Իրականացվող բազմաբնույթ միջոցառումների շրջանակներում 2019թ. ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է անչափահասների կողմից անօրինական զենք /սառը զենք/ կրելու 37 դեպք՝ 2018թ. 20-ի դիմաց: Հորդորում եմ բոլոր ծնողներին՝ երեխաների կողմից սուր կտրող-ծակող կամ սառը զենքի նմանվող առարկաներ կրելու դեպքերը բացառելու համար լինել զգոն և հետևողական»,- գրել է Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան էջում:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 385 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար