Մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային

20-02-2020 16:28:49   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Կառավարության որոշմամբ մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի մայիսի 23-ը` շաբաթ օրը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ որոշման արդյունքում մայիսի վերջին 4 օրերը
կլինեն ոչ աշխատանքային:
 
Կառավարությունը հավանություն է տվել  2019 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի» կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Արձանագրության վավերացումը կապահովի երկու երկրների միջև  համաձայնագրի շրջանակում բուլղարական կողմից ներկայացրած հետընդունման հայցերին պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում պատասխանելու հնարավորությունը:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 527 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար