Հայաստանի արտադրական պոտենցիալը վերականգնվում է. Նիկոլ Փաշինյան

21-02-2020 11:22:20   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»- իր էջում գրել է.
 


«Հայաստանում 2019 թվականի արդյունքներով մշակող արդյունաբերությունը, աճելով 12 տոկոս
ով, 2008-ից ի վեր առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է տնտեսության բոլոր ոլորտների թվում՝ ապահովելով 12.1 տոկոս կշիռ: 
 
Սա նշանակում է, որ մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է եւ զարգանում: ՀՀ տնտեսության մեջ ամենաարագ աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ոլորտում ծառայությունների ոլորտը` 27.2 տոկոս, ինչը զբոսաշրջության ոլորտի բարձր աճի արդյունք է: Երկրորդ բարձր ոլորտային աճը արձանագրել են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները` 22 տոկոս, ինչը վարկերի տոկոսների հետագա նվազման հույսեր է տալիս»:
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 497 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար