Սոչիում տեղի է ունեցել մշակույթի օր՝ «Արամ Խաչատրյանը և հայկական կոմպոզիտորական դպրոցը» խորագրով

21-02-2020 14:59:46   | Ռուսաստան  |  Մշակույթ
Փետրվարի 17-ին, Յուրի Բաշմետի կազմակերպած ձմեռային միջազգային XIII-րդ արվեստի փառատոնի շրջանակներում Սոչիի կամերային և երգեհոնային երաժշտության տանը անցկացվեց հայկական երաժշտական մշակույթի օր՝ «Արամ Խաչատրյանը և հայկական կոմպոզիտորական դպրոցը» խորագրով:
 

Երաժշտության տան նախասրահում բացված լուսանկարների ցուցահանդեսը ներկայացնում էր «Հայկական հնգյակի» կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Ադամ Խուդոյանի, ինչպես նաև Արամ Խաչատրյանի և նրա զարմիկ Կարեն Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը,
նրանց  ստեղծագործական, ջերմ ընկերական կապը վկայող տեղեկություններ: 
 
Նույն օրը տեղի ունեցավ ստեղծագործական հանդիպում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի աշխատակիցներ Տաթևիկ Գրիգորյանի, Լենա Միսակյանի հետ, որոնք հանդես եկան իրենց բովանդակալից զեկուցումներով: Հանդիպմանը մասնակցեցին նաև Արամ Խաչատրյանի թոռնուհին՝ երաժշտագետ Օլգա Կուզինան, Ղազարոս Սարյանի դուստրը՝ բանասեր և արվեստաբան Սոֆյա Սարյանը, ինչպես նաև արվեստագիտության դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր՝ Իգոր Վորոբյովը:
 
Հայկական մշակույթի օրը եզրափակվեց  Խաչատրյան Տրիոյի (Արմինե Գրիգորյան /դաշնամուր/, Կարեն Շահգալդյան /ջութակ/, Կարեն Քոչարյան /թավջութակ) համերգով: Կատարվեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից:  
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 588 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար