Վաչագան Ղազարյանի կողմից «Յանս»-ի հաշվապահից ենթադրյալ շորթման քրգործը կարճելու որոշումը բողոքարկվել է դատարան

21-02-2020 16:18:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի եւ նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի կողմից «Յանս» ակումբի նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքով հարուցված քրեական գործի կարճման որոշումը բողոքարկվել է դատարան:
 


Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Արիստակեսյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը՝ նշելով, որ բողոքը դեռեւս չի քննվել:
 
Հիշեցնենք՝ «Յանս» ակումբի տնօրեն Սերգեյ Կարապետյանը 2017թ. հաղորդում էր ներկայացրել ակումբի գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի դեմ՝ պնդելով, թե վերջինս ակումբից հափշտակել է 25 միլիոն դրամ: Դեպքի առթիվ հարուցված քրգործով Արիստակեսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ
ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափի յուրացման համար: Մեկ տարի անց՝ 2018թ. հեղափոխությունից հետո, հաղորդում էր ներկայացրել նաեւ Արիստակեսյանը՝ հայտարարելով, որ նույն Սերգեյ Կարապետյանը, Վաչագան Ղազարյանն ու նրա կինը իրենից գումար են շորթել: Ընդ որում, Արիստակեսյանը նշել էր, որ իրենից պահանջել են այդ ենթադրյալ վնասից շատ ավելին՝ 40 միլիոն դրամ, ինչը ինքը վճարել է սպառնալիքների ներքո: Արիստակեսյանի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարված ինքնիրավչության հոդվածով:
 
 
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր զրույցում տեղեկացրել էր, որ քննությամբ ձեռք չեն բերվել տվյալներ այն մասին, որ Ղազարյանն ու նրա կինը կատարել են ինքնիրավչության հանցակազմին բնորոշ արարքներ, ինչի արդյունքում էլ օրերս քրեական գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 853 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար