Զինվորական քննչական գլխավոր վարչության պետն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր

25-02-2020 16:15:48   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր՝ Զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ և ութերորդ կայազորային քննչական բաժինների կողմից 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքներն ամփոփելու նպատակով:
 


Ամփոփմանը մասնակցել են նաև ՀՀ ՊՆ համապատասխան բանակային կորպու
սների հրամանատարական կազմը, ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:
 
Ամփոփման ընթացքում կայազորային քննչական բաժինների պետերը ներկայացրել են 2019 թվականի ընթացքում քննչական բաժինների կատարած աշխատանքները՝ թվային ցուցանիշներով, սպասարկվող զորամասերում հանցագործությունների կառուցվածքն ու շարժընթացը:
 
Բարձրացվել են զորքերում առկա խնդիրները և նախանշվել դրանց լուծման ուղիները: Կարևորվել է հանցագործությունների կանխարգելման գործում նախաքննական մարմնի դերը՝ մասնավորապես հանցագործությունները ծնող պատճառների և պայմանների ուղղությամբ ներկայացվող միջնորդությունները քննելիս քննիչի մասնակցությունը, ինչպես նաև՝ վերջիններիս կողմից զորամասերում անցկացվող դասախոսությունները:
 
Ամփոփման ընթացքում քննարկվել է հարուցված քրեական գործերի ընթացքը, որոնցով քննության արդյունավետությունը բարձրացնելու և աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար Ա.Կրկյաշարյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ:
 
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետը դրական է գնահատել կայազորային քննչական բաժինների կատարած աշխատանքը, միևնույն ժամանակ շեշտել, որ հարկավոր է չբավարարվել ձեռք բերվածով և միջոցներ ձեռնարկել ամենօրյա աշխատանքով նախաքննական մարմնի նկատմամբ հասարակության վստահության մակարդակը բարձրացնելու համար:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 399 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար